Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Եթե «սենյակներից» մեկում կա խնդիր, այն քննարկելու փոխարեն Թուրքիայում կողպում են դուռը»

«Եթե «սենյակներից» մեկում կա խնդիր, այն քննարկելու փոխարեն Թուրքիայում կողպում են դուռը»
12.07.2012 | 19:47

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր կցուցադրվի Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը (Թուրքիա), որն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում:

«Իմ նկարահանած ֆիլմերն արծարծում են քաղաքական լուրջ խնդիրներ, սակայն ես ընդհանրապես չեմ ցանկանում դրանք վերածել ագիտացիայի, այլ ուզում եմ վերածել արվեստի: Եթե «սենյակներից» մեկում կա խնդիր, այն քննարկելու փոխարեն Թուրքիայում կողպում են դուռը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համշենահայ ռեժիսորը` հավելելով, որ նշված «սենյակների» դռները փակ պահել այլևս չի լինում:
Ֆիլմի գլխավոր դերակատարը` Սումրուն, իր մագիստրոսական թեզն է պաշտպանում անատոլիական եղերերգերի և դրանց պատմության ժողովածու կազմելու մասին և մի քանի ամսով ուղևորվում է երկրի հարավ-արևմուտք: Դիարբեքիրում գտնվելու ժամանակ, ընթացող «անանուն պատերազմի» մեջ, նա բախվում է սեփական անցյալի մղձավանջին:
Ֆիլմում խոսվում է քրդերի մասին, սակայն, ինչպես նշում է ռեժիսորը, այստեղ Թուրքիայի հարյուրամյա խնդիրներն են արծարծված:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ